Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 3-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի թիվ 362/1 տան տանիքը երկու օր առաջ ուժեղ քամուց վնասվել է, առկա է տանիքի կառուցատարրերի փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:Պարզվել է, որ ս.թ. մայիսի 1-ին ուժեղ քամուց փլուզվել է Ռ. Կ.-ի թիվ 362/6 տան չշահագործվող ձեղնահարկի կողային պատը՝ 4 քմ, տանիքի ազբոշիֆրերը՝ 4 քմ և տանիքի փայտե հենասյուն կառուցատարրերը:
Բնակելի հատվածում փլուզման վտանգ չկա:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Վանաձորի մանկատանը գտնվող 4-ամյա աղջնակի առուվաճառքի փորձի վերաբերյալ գործի դատական քննությունը: