
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Ամերիկյան ճանաչված դերասանուհի Պամելա Անդերսոնը Կաննի կինոփառատոնի ժամանակ ցնցել է հանրությանը: 46-ամյա աստղը դարձել է փառատոնի շրջանակում ի պաշտպանություն կենդանիների կազմակերպված երեկույթի գլխավոր հյուրերից մեկը: Պամելան անսպասելիորեն որոշել է միջոցառման հյուրերին իր մանկությունից մի տխուր եւ սարսափելի պատմություն ներկայացնել: «Ես սիրող ծնողներ ունեի, բայց դժվար մանկություն եմ ունեցել: 6 տարեկանից իմ սեփական դայակը ոտնձգություն էր կատարում իմ հանդեպ, իսկ 12 տարեկանում ինձ բռնաբարեցին: Ես ընկերոջս տուն հյուր էի գնացել, իսկ նրա ավագ եղբայրը որոշեց ինձ նարդի խաղալ սովորեցնել: Հետո գործը հասավ մեջքի մերսմանը, ինչն ավարտվեց բռնաբարությամբ: Այդ իմ առաջին հետերոսեքսուալ փորձն էր. նա 25 տարեկան էր, ես՝ 12»,- հայտարարել է Անդերսոնը:
«Իսկ 15 տարեկանում ինձ խմբակային բռնաբարեցին, որը կազմակերպել էր իմ ընկերը: Նա որոշել էր, որ զվարճալի կլինի իր 6 ընկերների հետ ինձ բռնաբարելը: Ես ցանկանում էի պարզապես անհետանալ երկրի երեսից»,- խոստովանել է Անդերսոնը: Այն ժամանակ Պամելային ոչ ոք չի պաշտպանել: Սեփական ծնողները նրա համար ժամանակ չունեին. մայրը երկու տեղ էր աշխատում, իսկ հայրը չարաշահում էր ալկոհոլը: Իր ելույթն Անդերսոնն ավարտել է՝ հայտարարելով, որ խորը դեպրեսիայից եւ մարդությունից հիասթափվելուց իրեն փրկել է կենդանիների հանդեպ սերը: Ամերիկյան աստղի խոսքով, ինքը «հավատարիմ է կենդանիների աշխարհին», որոնց երդվել է մինչեւ վերջ պաշտպանել:
Ելույթից հետո Անդերսոնն ու նրա ամուսինը՝ Ռիկ Սալոմոնը, մի քանի սեղանի շուրջ նարդիի խաղ են կազմակերպել: Խաղին մասնակցելու համար հյուրերը պետք է վճարեին: Արդյունքում կենդանիների պաշտպանության հիմնադրամը շուրջ 170 հազար դոլար է հավաքել: Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|