17:56
Փարթամ բարեմասնություններ ունեցող 7 հայտնիները

 

1in.am


Ֆրանսիայում պատրաստվում են նիհարության դեմ օրենք ընդունել, plus size չափսերի մոդելները աստիճանաբար գրավում են պոդիումները, իսկ այս 7 հայտնիները բոլորին ապացուցում են, որ փարթամ կազմվածքը գեղեցիկ է, գրում է 7days.ru-ն:

Մերիլին Մոնրո
Мэрилин Монро

Բոլոր ժամանակների և ժողովուրդների սեքս խորհրդանիշ Մերիլին Մոնրոն մինչև այժմ աշխարհի ամենասեքսուալ կինն է համարվում: Չնայած նա նիհար չէր՝ տղամարդիկ փաստացի տապալվում էին նրա ոտքերի առջև: Նրա կազմվածքը՝ «ավազե ժամացույցը», հետպատերազմյան ծանր տարիներին գեղեցկության խորհրդանիշ է դարձել:

Քիմ Քարդաշյան
Ким Кардашьян

Քիմ Քարդաշյանի փարթամ կազմվածքն անընդհատ հասարակության քննարկման առարկան է դառնում: Նրա բարեմասնությունների շուրջ խոսակցությունները չեն հանդարտվում, իսկ նա պարբերաբար «կրակի վրա յուղ է լցնում»՝ նկարահանվելով բաց հագուստներով և լողազգեստներով:

Քրիստինա Հենդրիքս
Кристина Хендрикс

Քրիստինան բազմիցս մոլորակի ամենագեղեցիկ կանանցից մեկն է ճանաչվել, սակայն միևնույն ժամանակ խիստ քննադատության է արժանացել իր չափազանց փարթամ կազմվածքի համար:

Մոնիկա Բելուչի
Моника Беллуччи

Մոնիկա Բելուչիի կազմվածքը նկատելիորեն տարբերվում է ժամանակակից իդեալներից, որոնք հնարել է հասարակությունը, սակայն նա կանացիության և գեղեցկության մարմնացում է:

Բեյոնսե
Бейонсе

Գեղեցկուհի Բեյոնսեն այնքան է հպարտանում իր ոչ ստանդարտ կազմվածքով, որ նույնիսկ որոշել է աջակցել բոլոր այն աղջիկներին, ովքեր բարդույթավորվում են իրենց կազմվածքների պատճառով:

Ջենիֆեր Լոպես
Дженнифер Лопес

Ջենիֆել Լոպեսի մարմինն արդեն մի քանի տասնյակ տարիներ քննարկման առարկա է հանդիսանում, հատկապես երբ աստղն իր կոնքերը ապահովագրեց մեկ միլիոն դոլարով:


Ամբողջությամբ սկզնաղբյուր կայքում:

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 357 | | -Ավելացվել է՝ 28.03.2015/17:56
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն