09:41
Պատահար Երևանի Մյասնիկյան պողոտայում, վարորդը հոսպիտալացվել է

Արտակարգ իրավիճակների նախարարության այսօր՝ ժամը 03.58-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 09 DD 505 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Տուժած Տ. Ն.-ը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
 


Tert.am

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 364 | | -Ավելացվել է՝ 07.04.2014/09:41
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն