
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
մարտի 24-ին, հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի մին-էներգո միկրոշրջանի էլեկտրական ենթակայանում: Բնակիչների փոխանցմամբ մինչ հրդեհը ենթակայանում պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում էլ առաջացել է հրդեհը: Տեղի ունեցածի մասին բնակիչները ահազանգել են ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչություն և էլեկտրական ցանցեր ընկերություն, որտեղից ժամանած մասնագետները տեսնելով վթարը, հայտնել են, որ այն կվերացնեն վաղը: Իսկ մինչ այդ մի ամբողջ թաղամաս կմնա հոսանքազրկված: Բնակիչները lorinews.am-ի հետ զրույցում արդարացիորեն դժգոհել են, որ էլցանցը միայն փող հոսանքի վարձավճարներն է կարողանում արագ ու օպերատիվորեն հավաքագրել, իսկ վթարները վերացնելու ժամանակ գրեթե միշտ դանդաղում է: Թե որքանով էր լուրջ այս վթարը, կասեն միայն մասնագետները, սակայն փաստը մնում է այն, որ մի ամբողջ թաղամաս զրկված է հոսանքից ու սա թերևս առաջին դեպքը չէ: Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության <<Դեբետ>> մասնաճյուղի տնօրեն Գագիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում հայցել է բնակիչների ներողամտությունը և խոստացել, որ խնդիրը վաղն առավոտյան արդեն իսկ լուծված կլինի: Հ.Գ Նմանատիպ վթարները Վանաձորում վերջերս հաճախակի են դարձել, ինչի արդյունքում շատ դեպքերում շարքից դուրս են գալիս բնակիչների կենցաղային տեխնիկա-սարքավորումները: Թեմային առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում
(Մանուել), ArmLur.ru | |
|