18:44
Պայթյունը կործանեց 8 անձից բաղկացած ընտանիքի կյանքը..../վիդեո/
7 ամսեկան երեխան սթրես է տարել, անգամ չգիտակցեով, թե ինչ է կատարվում շրջապատում: Տունը պայթել է ակնթարթների ընթացքում: Ութ անձից բաղկացած ընտանիքը հայտնվեց փողոցում ու ընտանիքի անդամները այդպես էլ չհասկացան ճակատագրի խաղ էր, թե՞ գազ մատակարարող ընկերության սխալի հետևանք: Գազի արտահոսքի հետևանքով պայթած տան բնակիչները՝ ակամա հայտնվեցին փողոցում:Արարատի մարզի Այնթափ գյուղի 12 փողոցի 10 տան բնակիչերը համառորեն պայքարում են … “27 ամյա եղբայրս՝ 3-րդ կարգի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և մինչև այսօր վիրահատությունների և բուժման կարիք ունի: Գրեթե մեկ տարի է անցել դեպքից, սակայն եղբայրս արդեն 2-րդ կարգի հաշմանդամա: Էս ծանր վիճակով մենք վարձով ենք ապրում, ՀայՌուսգազարդի մեղքով մեր կյանքը կործանվեց….”,-պատմեց տան սեփականատիրոջ Իշխան Պետրոսյանի դուստրը: Պետրոսյանների ընտանիքը այս շրջանում բազմաթիվ անգամ դիմել է իրավասու տարբեր ատյանների: Սակայն ինչպես ասում են՝ հույսը վերջինն է մեռնում: Նրանք դեռ սպասում են….

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 470 | Աղբյուր՝ Henaran.am | -Ավելացվել է՝ 17.04.2014/18:44
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն