11:17
Պետք է հաղթեինք 1 գնդակի տարբերությամբ. Յուրգեն Կլոպ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Քյոլն»-ի հետ ոչ-ոքին (0:0):

«Այսօր բոլորը տեսան, որ «Քյոլն»-ի հետ դժվար է խաղալ նույնիսկ սեփական հարկի տակ: Մրցակիցը մեզ ազատ տարածություններ չէր հատկացնում: Եթե անկեղծ լինեմ` պետք է հաղթեինք 1 գնդակի տարբերությամբ, բայց 0:0-ն նույնպես վատ արդյունք չէ:

Երկրորդ անգամ անընդմեջ ոչ-ոքի խաղացինք, բայց այս արդյունքը բացասական պետք չէ ընկալել: Ինձ դուր չեկավ թիմի խաղն այդ 2 հանդիպումներում:

Ամեն դեպքում. հաջողության հասնելու համար պետք է ջանասիրաբար աշխատել»,- Կլոպի խոսքերը մեջբերում է «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:

 

Նարե, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 529 | | -Ավելացվել է՝ 15.03.2015/11:17
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն