13:49
Փորձված հրաշք դեղամիջոց գրիպի տարածված վիրուսների դեմ

168.am


Գարնան այս սեզոնին տարածված են հիմնականում գրիպի A կամ B տեսակները: Ըստ Առողջապահության նախարարության մասնագետների՝ այս պահին Հայաստանում տարածված է գրիպի Բ տեսակը, որը վերջին տարիներին գրեթե չի հանդիպել: Ըստ մասնագետների՝ այս գրիպի ախտանիշերն են՝ բարձր ջերմություն, գլխացավ, մի շարք այլ ցավեր և տհաճ ախտանիշեր: Բարձր ջերմությունը պահպանվում է երեք օր, անկողնային ռեժիմ: Ոչ ճիշտ մոտեցում ցուցաբերելու դեպքում կարող է զարգանալ նաև թոքաբորբ: Գրանցվել են դեպքեր, երբ հիվանդության հետևանքով հնարավոր չի եղել խուսափել թոքաբորբից, և հիմնականում տուժողները երեխաներ են: 


Մեր ընթերցողները առաջարկում են փորձված ու բնական մի դեղամիջոց, որը պատրաստելը չափազանց հեշտ է: Հիմնական բաղադրիչը սխտորն է:

 Բաղադրություն

Սխտորի 1 ատամիկ
1 ճ/գ թարմ քամած կիտրոնի հյութ
Սխտորը ճզմեք, խառնեք կիտրոնի հյութի հետ և խմեք՝ ծամելով սխտորը: Օրը 2-3 անգամ կարող եք կրկնել: Արդյունքը շատ արագ նկատելի կլինի:


 

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 463 | | -Ավելացվել է՝ 28.03.2015/13:49
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն