
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
hayeli.am-ը գրում է. Ռուսաստան-Ադրբեջան ռազմական հարաբերությունները միակ անհանգստացնող փաստը չենՀայաստանի եւ Արցախի անվտանգության համար թեեւ մեր քաղաքական դաշտում այս հարցի շուրջ խոսելը, կարծես, արգելված թեմա է: Ինչպես երեւում է` Եվրասիական միությանը անդամակցող Հայաստանը առերեսվելու է նաեւ Ռուսաստան-Թուրքիա փոխհարաբերությունների խորացման աննախադեպ քայլերի, ինչի ականատեսն ենք դառնում վերջին շրջանում ստացվող տեղեկություններից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին մեկնելու է Թուրքիա, իսկ մինչ այդ ուշագրավ ծրագրերի մասին լուրեր են հայտնվում: Ռուսաստանը համաձայնվել է մեծացնել «Երկնագույն հոսք» գազատարով Թուրքիային մատակարարվող գազի ծավալը: Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Թուրքիան հաստատում են «Երկնագույն հոսք» գազատարով տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր ծավալով գազի մատակարարման ծավալը մեծացնելը: Այս մասին Ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Թուրքական կողմը ցանկություն է հայտնել մատակարարման ծավալը տարեկան մեծացնել մինչեւ 3 միլիարդ խորանարդ մետրով: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են տվյալ նախագծի իրագործմամբ: «Գազպրոմը» եւ թուրքական «Բոթաշը» աշխատում են տեխնիկական ու տնտեսական պարամետրերի ուղղությամբ: «Երկնագույն հոսք» գազատարով Թուրքիային գազամատակարարման ծավալը մեծացնելը պահանջում է հավելյալ ներդրումներ, որոնց տնտեսական նպատակահարմարությունը դեռ պետք է գնահատել»: Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն իր հերթին հայտարարել է, որ 2014 թվականին թուրքական շուկայում ռուսական գազի դերը կարող է 43 տոկոսից աճել մինչեւ 46 տոկոսի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին «Գազպրոմը» հայտարարեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են առաջիկայում «Երկնագույն հոսք» գազատարով մատակարարվող գազի տարեկան ծավալը 16 միլիոն խորանարդ մետրից հասցնել մինչեւ 19-ի: Բայց սա ամենը չէ. Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են զարգացնել ազգային արժույթներով վճարումներ անելը: Դարձյալ ռուսաստանյան РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են զարգացնել ազգային արժույթներով վճարումներ անելը՝ վերացնելով գոյություն ունեցող խոչընդոտները: Այս մասին նշվել է Ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունում: Նիստի ժամանակ կողմերն ընդգծել են ազգային արժույթներով վճարումներ անելու իրավաբանական ու ենթակառուցվածքային սահմանափակումների բացակայությունը եւ պայմանավորվել են երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանք տանել ռուբլիով ու լիրայով վճարումներ անելու ճանապարհին ընկած արգելքների հայտնաբերման ուղղությամբ: Իսկ ավելի վաղ հայտնի դարձավ, թե Ռուսաստանն ու Թուրքիան պալանավորել են երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը ներկայիս 35 միլիարդ դոլարից հասցնել մինչեւ 100 միլիարդ դոլարի: Մի քանի օրից Պուտինի` Թուրքիա կատարելի այցի ընթացքում ռուս-թուրքական բանակցություններում քննարկվելու է երկու երկրների միջեւ առեւտրի հարցում առկա խոչընդոտների վերացման հարցը, ինչը հնարավորություն կտա երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը ներկայիս 35 միլիարդ դոլարից 2020-ին հասցնել մինչեւ 100 միլիարդ դոլարի: Կողմերը քննարկելու են նաեւ Աքքույուի ատոմակայանի կառուցման աշխատանքների արագացման հարցը: Հետաքրքրական է մեկ այլ տեղեկություն. քննարկվելու է նաեւ Թուրքիայից Ռուսաստան բանջարեղենի ու մրգերի արտահանման հարցը: Ռուս-թուրքական հարաբերությունների խորացման հնարավորությունները, ինչպես կարելի է նկատել, դրվում բավական ամուր հիմքերի վրա: Թամար Բագրատունի Նարե, ArmLur.ru | |
|