
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
«Բանակում» սերիալի հերոսների «Քաղաքում» տեղափոխվելուց հետո դերասան Կարո Հովհաննիսյանը տևական ժամանակ չէր նկարահանվում երկրորդ սերիալում, սակայն հիմա գրեթե ամեն օր կարելի է նրան տեսնել էկրանին: Ըստ Կարոյի` ժամանակավոր դադարն իրեն հնարավորություն է տվել, որ այժմ ավելի լավ ներկայանա հանդիսատեսին: Այդ ընթացքում Թատերական ինստիտուտի դրամատիկական թատրոնի դերասանի բաժինն ավարտած Կարոն շարունակել է աշխատել ու որպես դերասան նկարահանվել է «Փոքրիկ զորավարը» գեղարվեստական ֆիլմում: Կարոյի փոխանցմամբ` «Քաղաքումի» իր կերպարի` Ժանի ու իրական Կարոյի միջև տարբերությունը 180 աստիճան է: «Մեծ հաճույքով եմ խաղում այս դերս ոչ միայն այն պատճառով, որ տարբերվող է, այլև այն բացվելու տեղ ունի,- ասաց դերասանը և նշեց, որ իր կերպարի մասին շատ տարբեր կարծիքներ է լսում: -Շատ են ասում՝ վայ էն «գոմիկը» կամ «գլամուրնի» տղան, բայց դրանից ամենևին չեմ նեղվում, որովհետև կան մարդիկ, որոնց մենթալիտետը թույլ է. նրանք չեն կարողանում տարբերել մարդուն կերպարից: Ուշադրություն չեմ դարձնում դրանց ու իմ աշխատանքն եմ անում այն հանդիսատեսի համար, ով ինձ սիրում է: Ովքեր չեն ցանկանում, կարող են չնայել»: Դերասանից պարզեցինք նաև, որ վերջերս որպես հանդիսավար ներկայանալու առաջարկ է ստացել: Օրեր առաջ նա երգիչ դերասան Գոռ Հարությունյանի, Րաֆֆի Ալթունյանի և Լիլիթ Կարապետյանի հետ մեկնել է Սոչի` կորպորատիվ միջոցառում վարելու, որտեղ նաև երգել է: «Հանդիսավարի աշխատանքը նույնպես հոգեհարազատ է ինձ, քանի որ իմ տեսակի մեջ է մտնում. աշխույժ մարդ եմ, կարողանում եմ ուրախացնել մարդկանց »,-նկատեց Կարոն:
Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|