15:49
Քաղցկեղով հիվանդ երիտասարդը հազալիս թքել է ուռո՞ւցքը (ֆոտո)

Ինչպես հաղորդում է Fox News-ը, ապրիլի 27-ին նրա մոտ հազ է սկսվել, որը անընդհատ ուժեղացել է, ապա Սթիվենը սկսել է խեղդվել: «Ես վախեցել էի եւ սարսափելի խուճապի էի մատնվել: Այնուհետեւ բերանիցս հանեցի օվալաձեւ կարմիր, չոր ինչ-որ բան»:

Ըստ պատանու, դրանից անմիջապես հետո նա սկսել է ավելի հեշտ շնչել: Հաջորդ մեկ ժամը նա եւս խեղդվելով հազում էր, հետո հազը լրիվ դադարեց: Միակ քիչ թե շատ խելամիտ բացատրությունը, որը տվել են բժիշկները նշված երեւույթին, դա այն է, որ Սթիվենը հազալով թքել  է ուռուցքը:

19-ամյա բրիտանացին սոցիալական ցանցերով Teenage Cancer Trust պատանիների եւ դեռահասների հիմնադրամի համար ավելի քան 5մլն դոլար է հավաքել: Միջոցների հավաքմանը մասնակցել է 122 000-ից ավելի մարդի, այդ թվում՝ այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Սթիվեն Ֆրայը եւ Ռասսել Բրենդը:

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 416 | Աղբյուր՝ News.Am Medicine | -Ավելացվել է՝ 29.04.2014/15:49
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն