12:50
Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթն ամուսնացել են

Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու հայտնի ռեփեր Քանիե Ուեսթն ամուսնացել են: Սակայն խոսքը հարսանիքի մասին չէ: Օրերս զույգը Կալիֆորնիայում ամուսնության վկայական է ստացել եւ մեկնել Փարիզ, որտեղ զբաղվել է մայիսի 24-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում կայանալիք հարսանիքի նախապատրաստմամբ:

Այնուհետեւ Քիմն ու Քանիեն մեկնել են Լոս Անջելես, որտեղից էլ ուղեւորվել Նյու Յորք՝ մասնակցելու ամենամյա Met Ball պարահանդեսին:

Լուրը հաղորդել է Life & Style Weekly ամսագրի աղբյուրը. «Հիմա Քիմն ու Քանիեն պաշտոնապես ամուսնացած են: Օրերս նրանք Կալիֆորնիայում վկայական են ստացել: Քիմ ու Քանիեն արդեն ուղեւորվում են Նյու Յորք»:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 419 | Աղբյուր՝ News.am Style | -Ավելացվել է՝ 05.05.2014/12:50
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն