21:36
Քիմը մեկնեց, ե՞րբ է լինելու նրա վերադարձը

Քիմ Քարդաշյանն ամուսնու, դստեր և քրոջ հետ մեկնեց Հայաստանից: Մինչ երջանիկ երկրպագուները դեռ սելֆիներ են ներբեռնում սոցցանցեր, համացանցը քննարկում է հեռուստաաստղի ստացած նվերները, այցը Գեղարղ և Ծիծեռնակաբերդ, նրա հանդիպումը բոլորին հայտնի տատիկի հետ և Քանյե Ուեսթի անակնկալ համերգը Կարապի լճում, շատերին հետաքրքրում է մի հարց՝ երբ Քիմը կվերադառնա:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ռեալիթի շոուի աստղը Հայաստան է գալու արդեն այս տարվա հոկտեմբեր ամսին՝ հայկական կողմի հրավերով:

Այժմ Քարդաշյան-Ուեսթ զույգը Երուսաղեմում է և, ըստ տեղեկությունների, պատրաստվում է հայկական եկեղեցում մկրտել դստերը՝ Նորթին:

Հովիկ, ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 822 | | -Ավելացվել է՝ 13.04.2015/21:36
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն