
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Ապրիլի 22-ին 2rd.am կայքէջը հրապարակեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցը, որում նա անդրադարձել էր Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին, ինչպես նաեւ շոշափել էր քաղաքական օրակարգի մի քանի հրատապ խնդիրներին վերաբերող որոշ հարցեր: Այժմ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հարկ է համարել արձագանքել այդ հարցազրույցի արձագանքներին, դրանք ըստ բովանդակության բաժանել է երկու խմբի` արձագանքներ, որոնք հանգում էին մտքին, թե սահմանադրական բարեփոխումներն, այնուամենայնիվ, հասարակության պահանջն է ու հասունացած անհրաժեշտություն, եւ արձագանքներ, որոնք վերաբերում էին ոչ թե հարցազրույցի բովանդակությանը, այլ դրա ի հայտ գալու փաստին. «Մասնավորապես, հնչեցին ուղղակի կամ անուղակի մեղադրանքներ առ այն, որ նախագահ Քոչարյանը մինչ իր տեսակետն արտահայտելը, պարտավոր էր հայտարարել մեծ քաղաքականություն իր վերադարձի մասին: Հիմա դիտարկենք այդ արձագանքները առանձին-առանձին», նշվում է պարզաբանման մեջ: Առաջինի առիթով Քոչարյանի գրասենյակը փաստում է, թե մոլորություն է կարծելը, թե այդ խնդիրների լուծումը կախված է սահմանադրական բարեփոխումներից, եւ չինովնիկների դեկլարատիվ հայտարարությունները ոչ մեկին հակառակը չեն համոզի: Հաջորդն ավելի ուշագրավ դիտարկում է. «Մեր մոլորակի հարյուր միլիոնավոր մարդիկ ամեն օր Facebook-ում ու Twitter-ում արտահայտում են իրենց կարծիքը բոլոր հնարավոր, այդ թվում նաեւ՝ քաղաքական հարցերի վերաբերյալ: Պնդումը, թե երկրի կենսական խնդիրների վերաբերյալ տեսակետ արտահայտելու համար նախ պիտի բարձրաձայնես քաղաքական նպատակներիդ մասին, այն էլ սոցիալական ցանցերի մեր դարում՝ ծանր դեպք է քաղաքավարության շրջանակներում բնութագրելու համար… Ավելին, այստեղ խոսքը գնում է մի մարդու կարծիքի մասին, ով որոշիչ դեր է ունեցել ԼՂՀ պետականության կայացման գործում եւ տասը տարի հաջողությամբ աշխատել է ՀՀ նախագահի պաշտոնում: Այդպիսի կենսագրություն ունեցող քաղաքական գործիչն ուղղակի իրավունք չունի լռել՝ անկախ ապագայի իր ծրագրերից: Վերջում անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ նախագահ Քոչարյանն իր հարցազրույցում չի քննարկել պետական կառավարման այս կամ այն մոդելի առավելություններն ու թերությունները: Նա համարում է /եւ այդ առիթով հրապարակավ արտահայտվում/, որ իմաստաբար կամ ապաշնորհ կերպով կարելի է երկիրը ղեկավարել ինչպես նախագահական աշխատասենյակից, այնպես էլ վարչապետական», ասվում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքում: Եթե այս տեմպերով շարունակվի, ապա Քոչարյանն ու իր գրասենյակը, թերեւս, սկսեն քաղաքական ցանկացած իրադարձության վերաբերյալ Քոչարյանի հնարավոր դերակատարության եւ նրա թաքնված եւ արդեն ոչ այնքան թաքնված նպատակների վերաբերյալ վերլուծություններին, մեկնաբանություններին հատ-հատ անդրադառնալ եւ առհասարակ, «արձագանքի արձագանք» ռեժիմում հարստացնել հայաստանյան քաղաքական առօրյան: Իսկ եթե ավելի լուրջ, ապա Ռոբերտ Քոչարյանի պահվածքը, բավական ուշագրավ է: Նա, իսկապես, չի կարողանում հանդարտվել, եւ, հավանաբար, ունի լուրջ պատճառներ: Դրանք կարող են լինել թե ֆինանսատնտեսական խնդիրները, թե պարզապես նրա անհամբերությունը` իշխանության գալու հարցում: Ինչպես երեւում է Քոչարյանն ուղղակի չի համբերում եւ չի ցանկանում չորս տարի նստել, սպասել Սերժ Սարգսյանի իշխանավարման երկրորդ փուլի ավարտին: Նա սկսեց Տիգրան Սարգսյանի վարչապետությունը քննադատելուց, իսկ հիմա էլ ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանի ծրագրերն է քննադատելու` սկսած սահմանադրական բարեփոխումների առաջարկից, մինչեւ նոր կառավարության աշխատանքը, որին նա հավանաբար, խիստ ուշադրությամբ է հետեւելու: Այսինքն, թեեւ, ինչ-որ առումով Քոչարյանի մարտավարությունը հաջողություն ունեցավ` Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, նոր վարչապետի առիթով, թե կարելի ասել, որ նա Քոչարյանին տհաճ գործիչ է, այժմ էլ Քոչարյանի օրոք աշխատած կադրեր են նշանակվում, սակայն նույնիսկ այս իրավիճակում Քոչարյանը, կարծես, առիթ է փնտրում իրեն հատուկ ոճով խայթելու Սերժ Սարգսյանին: Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|