
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Ջեյմի Հանսինգերը՝ (Jayme Hunsinger) ունենալով 175 սմ հասակ, իր 30 տարեկանում կշռում էր 138 կգ: Սակայն մի գեղեցիկ օր քրոջ հարսանիքը՝ որին Ջեյմին հարսնաքույր պետք է լիներ, դրդեց նրան նիհարելու 70 կիլոգրամով: «Ինձ խնդրեցին հարսանիքին հարսնաքույր լինել: Հարսանիքին այդպիսի կարեւոր դեր խաղալը մեծ պատիվ էր ինձ համար, սակայն ես հիշում եմ, թե ինչպես նայեցի հայելու մեջ եւ մտածեցի թե ինչ զզվելի տեսք ունեմ եւ ինչպիսի բարձիթողի վիճակում եմ ես...»,- պատմել է Ջեյմին Huffington Post-ին տված հարցազրույցում: Հենց այդ ժամանակ Ջեյմին որոշել էր նիհարել: Հարազատները նրան գրանցել էին Weight Watchers ծրագրում, եւ մինչեւ քրոջ հարսանիքը նրան հաջողվել էր 35 կիլոգրամ կորցնել: «Բայց ես դեռեւս իմ նպատակին չէի հասել: Իմ նպատակն էր 70 կիլոգրամ կորցնելը»,-ասում է Ջեյմին: Այնուհետեւ Ջեյմին սկսել էր վազել՝ թեպետ ավելորդ կիլոգրամների հետ դա բավականին լուրջ փորձություն էր: «Երբ երեխա էի, ես սիրում էի ուտել եւ հեռուստացույց նայել՝ ակտիվ որեւէ բանով զբաղվելու փոխարեն: Բայց ընկերներս քաջալերում էին ինձ, ես սկսեցի վազել, սկզբի համար` շատ դանդաղ: Ես փորձում էի: Ես անտեսում էի ցավերը, չէ որ դա այնքան դժվար էր իմ մարմնի համար: Ժամանակի հետ ես սիրեցի վազքը: Այժմ վազքը՝ սթրեսի դեմ համար մեկ միջոցն է»,- պատմում է Ջեյմին: Ըստ նրա, վազքը օգնեց նրան կորցնել մնացած կիլոգրամները: Նա նաեւ փոխել է փոխել իր կենսաոճը եւ իր սննդակարգը՝ այդպիսով հայտնաբերելով «համերի նոր աշխարհ»: Նրա զգեստների չափսը փոխվել է մոտ 3 անգամ, ինչի շնորհիվ նա կարող է հեշտությամբ իր ոճին համապատասխան հագուստ ընտրել: Ջեյմիի ամուսինը կնոջ հաջողությունները տեսնելով նույնպես որոշել է նիհարել: Նա արդեն 43կգ է կորցրել եւ պատրաստվում է եւս 9-ը կորցնել: Նյութը վերցված է` med.news.am Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|