11:34
Ռամոս. Կան բաներ, որոնց դեմ մենք չենք կարող պայքարել (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը դժգոհել է Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի «Ռեալ»-«Բարսելոնա» (3:4) հանդիպման գլխավոր մրցավար Ալբերտո Ունդիանո Մալյենկոյի որոշումներից: Հիշեցնենք, որ հանդիպման 63-րդ րոպեին Նեյմարի նկատմամբ կատարած վերջին հույս խախտման համար Ռամոսը կարմիր քարտ ստացավ, որը 19-րդն էր «Ռեալում» խաղալու օրվանից ի վեր:

-Ամեն ինչ սովորականի պես է: Նեյմարին չեմ դիպչել, բայց այդ մասին խոսելն ավելորդ է, քանի որ արդեն ոչինչ չենք կարող փոխել: Բոլորը տեսան, թե ինչ տեղի ունեցավ այսօր: Մենք իրավունք ունեինք այս խաղից ավելին ակնկալել, բայց ոչինչ չստացանք: Կան կոնկրետ բաներ, որոնց դեմ մենք չենք կարող պայքարել. դրանք նախապես են ծրագրում:

Այդ դրվագի ժամանակ ես կանգ առա, քանի որ մտածեցի` ավելի լավ է 3:3, քան 11 մետրանոց և հեռացում: Հույս ունեմ, որ մինչև մրցաշրջանի ավարտը Մալյենկոն չի սպասարկի «Ռեալի» մասնակցությամբ խաղերը,-Ռամոսի խոսքերը մեջբերում ենք AS-ից:

Սերխիո Ռամոսի կողմից կանոնների խախտման դրվագը` ներկայացված տեսանյութում:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 336 | | -Ավելացվել է՝ 24.03.2014/11:34
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն