08:24
ՌԴ-ում ցանկանում են արգելափակել Twitter-ը

Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների ու զանգվածային լրատվամիջոցների ոլորտում հսկողության ՌԴ դաշնային ծառայությունը մոտ ժամանակում կարող է արգելափակել Twitter միկրոբլոգը: Ինչպես փոխանցում է ԱՊԱ-ն, այս մասին ռուսական «Известия» հրատարակչությանը տեղեկացրել է «Роскомнадзор»-ի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Կսենզովը:

 

Նրա խոսքով` Twitter –ի արգելափակման հիմնական պատճառը հանդիսանում է ինտերնետ-ռեսուրսի ղեկավարության հրաժարականը՝ կատարել ռուս չինովնիկների պահանջներն ու ջնջել օգտատերերի «ապօրինի թվիթները»:

Չինովնիկի կարծիքով` միկրոբլոգների միջազգային ծառայությունը «լուրջ սոցիալական վտանգ» է սպառնում Ռուսաստանի քաղաքացիների համար:

Ընդ որում, Կսենզովը հավելել է, որ օգոստոսի 1-ից Ռուսաստանում կսկսի գործել մի օրենք, համաձայն որի բլոգերները, համացանցային հրատարակչությունները, որոնք կարդում են 3000-ից ավելի մարդ համացանցում, պարտավոր կլինեն գրանցվել» Роскомнадзор»-ում:

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 273 | Աղբյուր՝ GalaTV.am | -Ավելացվել է՝ 17.05.2014/08:24
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն