
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Երեքշաբթի օրը ՌԴ Պետդուման ընդունել է «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» մեծ աղմուկ բարձրացրած օրենքը: Սակայն փորձագետները ցածր են գնահատում այն հնարավորությունը, թե արտասահմանյան կազմակերպությունները կկարողանան ու կցանկանան իրականացնել օրենսդրության նոր պայմանները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Այդ լրացումները դարձել են, այսպես կոչված, «հակաահաբեկչական փաթեթի» մի մասը, որը ամեն ինչից բացի բլոգերներին հավասարեցնում է ԶԼՄ-ներին: Բացի այդ, նրանք պարտավորեցնում են ռուսական և արտասահմանյան համացանցային ընկերություններին 6 ամիսների ընթացքում պահպանել բոլոր փոխանցված նամակների մասին տեղեկությունն ու դրանք ներկայացնել իրավապահ մարմիններին: Խոսքը գնում է այն ընկերությունների մասին, որոնք էլեկտրոնային փոստի ծառայություններ են մատուցում, ինչպես նաև սոցիալական ցանցերի մասին: Փաստաթղթում ասվում է, որ պահպանման ենթակա տեղեկության կազմը, դրա պահպանման օրենքները, ինչպես նաև դրանք ներկայացնելու կարգը որոշվում է կառավարության որոշմամբ, որը դեռևս չկա: «Ագորա» ասոցիացիայի իրավական վերլուծաբան Դամիր Գայնուտդինովը հրատարակչությանը տված հարցազրույցի ժամանակ պատմել է, որ, որպես կանոն, այդ հարցի կարգավորումը ենթաօրենսդրական ակտերի միջոցով, օրինակ կառավարության որոշմամբ, նշանակում է արտադատարանական որոշում: «Այս ողջ պատմության իմաստը նրանում է, որպեսզի առավելագույնս դյուրացվի օգտատերերի մասին անձնական տեղեկություն ստանալու գործընթացը»,- կարծում է փորձագետը: Ներկայում իրավապահ մարմինները կարող են պահանջել օգտատերերի անձնական տեղեկության հասանելիություն միայն դատարանի որոշմամբ: «Օրինական հիմքեր չկան նման տեղեկություններ ՌԴ հատուկ ծառայություններին տրամադրելու համար: Դա խախտում է թե՛ ՌԴ, թե՛ ԱՄՆ սահմանադրության հոդվածները, որոնք երաշխավորում են մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, և սա նաև հրեշավոր անհավատարմություն է իր օգտատերերի հանդեպ»,- հայտարարել է նա: ՌԴ հատուկ ծառայություններին ոչ պակաս կհետաքրքրի նաև ամերիկացիների մասին տվյալները: Չէ որ խոսքը գնում է ոչ միայն ռուսների մասին, ովքեր գտնվում են Ռուսաստանի տարածքում, պարզաբանել է նա: «Օրինակ ԱԴԾ-ին կարող է հետաքրքրել Օհայո նահանգի ամերիկացիներից մեկը: Ստացվում է, որ Facebook-ը պետք է «խաբարբզիկություն» անի Օհայո նահանգից ինչ-որ մեկի մասին, որպեսզի համագործակցի ԱԴԾ-ի հետ, իսկ սա քիչ հավանական տարբերակ է»,- կարծում է բլոգեր Անտոն Նոսիկը: Ավելի շուտ այդ ծառայությունները Ռուսաստանում ուղղակի կարգելափակվեն, և դրանց օգտատերերը ստիպված կլինեն շրջանցել արգելափակման էլեմենտները միջնորդ կայքերի օգնությամբ: Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|