10:22
Ռեալի՝ առաջնությունը հաղթելու շանսերը կտրուկ նվազում են

Երեկ տեղի ունեցավ «Վակյադոլիդ» - «Ռեալ» հանդիպում: Հենց սկզբից Մադրիդյան թիմը լուրջ կորուստ ունեցավ:

Արդեն 8-րդ րոպեին Ռոնալդուն՝ ցավ զգալով ոտքում, ապահովության համար փոխարինվեց: Նշեմ, որ Ռոնալդուն նաև չէր մասնակցել նախօրեին անցկացված մարզման մի հատվածին: Առաջին խաղակեսում իր՝ հարձակվողի ընդունակությունները ևս մեկ անգամ ցույց տվեց Սերխիո Ռամոսը: Այս խաղում կարելի է ասել թիմը խաղում էր առանձ հարձակվողների: Չերևացին Բենզեման ու Մորատան, ովքեր բազմաթիվ շանսեր կորցրին: Նշեմ դրանցից մեկը: Մորատան, երկրորդ խաղակեսի վերջում՝ ներխուժելով տուգանային հրապարակ հրափարակ՝ գտնվելով հարմար դիրքում փոխանցում կատարելու համար, կանգնեց գնդակի վրա ու ընկավ: Զգացվում էր, որ թիմում չկար ուժեղ հարձակվող, ով կվերցներ իր վրա խաղը ու թիմին առաջ կտաներ: Թիմում ինչոր բան էին ուզում անեին միայն Մոդրիչն ու Դի Մարիան: Իսկոյի մոտ նույնպես շատ բան չստվացվեց, չնայած, որ նա հիանալի փոխանցում կատարեց նույն Մորատային, ով պարտավոր էր գրավել նման դիքից դարպասը: Ինչևէ, «Ռեալը» երկրորդ խաղն անընդմեջ չի կարողանում հաղթանակի հասնել, բայց դեռ պահպանում է տեսական շանսերը չեմպիոն դառնալու համար, բայց դա քիչ հավանական է:
«Վալյադոլիդ» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:1

Հիշեցնեմ, որ «Ռեալը» Լա Լիգայի, 37-րդ տուրում կհյուընկալի «Սելտային»:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 293 | Աղբյուր՝ ArmLur.ru | -Ավելացվել է՝ 08.05.2014/10:22
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն