07:58
Ռեալը դժվարին խաղում կարողանում է հաղթել Բարսելոնային

Վալենսիայի «Մեստալյա» մարզադաշտում ավարտվեց Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ` «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը (1-2):
1-ին կեսի 11-րդ րոպեին Դի Մարիան գրավեց Պինտոյի պաշտպանած դարպասը: Թիմերը գնացին ընդմիջման: 2-րդ կեսում Բարսան կարողացավ հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Բերտրան: Հանդիպման վերջում Գարեթ Բեյլն ֆանտաստիկ խաղ ցուցադրեց և 84-րդ րոպեին հրաշալի գոլ խփեց և հաղթանակ պարգևեց իր թիմին:

«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1:2

Գոլերը՝ Դի Մարիա 11, Բեյլ 84 – Բարտրա 68

Ավելացնենք, որ Ռոնալդուն բացակայում էր վնասվածքի պատճառով:

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 323 | | -Ավելացվել է՝ 17.04.2014/07:58
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն