
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Մադրիդի «Ռեալն» ամռանը պատրաստվում է իրականացնել հերթական աղմկահարույց տրանսֆերը։ Արքայական ակումբն անգլիական «Լիվերպուլի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվողի համար պատրաստ է վճարել 70 միլիոն ֆունտ ստերլինգ, փոխանցում է The Sun-ը։ Այդ գումարն է նշված 2013-2014 մրցաշրջանի Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի պայմանագրի մեջ։ Ենթադրվում է, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կընդունի մադրիդցիների առաջարկը եւ այդ միջոցներով կուժեղացնի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճած թիմի կազմը։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Սուարեսը մասնակցել է 30 հանդիպման, դարձել 30 գոլի եւ 12 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք, որ 2013 թվականին Արքայական ակումբի կազմը համալրել է ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը։ Նրա համար «Ռեալը» վճարել է 85 միլիոն ֆունտ ստերլինգ։ Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|