13:18
Ռուսներին խորհուրդ են տվել զերծ մնալ 109 երկիր այցելելուց

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներն զերծ մնալ այն երկրներ ճամփորդելուց, որոնք ԱՄՆ-ի հետ փոխադարձ արտահանձնման համաձայնություն ունեն։
 
Ինչպես նշում է utro.ru-ն, ռուսական իշխանությունները մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո ՌԴ քաղաքացիներին այլ երկրներում ձերբակալելու հավանականությունն աճել է։
 
«ԱՄՆ-ի վարչակարգը, որն անհիմն հրաժարվում է ընդունել Ղրիմի միացման փաստը Ռուսաստանին, փորձում է 3-րդ երկրներում «որս» սկսել ռուս քաղաքացիների նկատմամբ՝ նրանց ԱՄՆ-ին արտահանձնելու և այնտեղ կասկածելի մեղադրանքների հիման վրա դատապարտելու նպատակով»,- նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունում։
 
Աղբյուրը հավելում է, որ ԱՄՆ-ն փոխադարձ արտահանձնման պայմանավորվածություն ունի 109 երկրի հետ, որոնց թվում են Եգիպտոսը, Թուրքիան, Թաիլանդը, Գերմանիան, Հունաստանը, Իսրայելը, Կիպրոսը, Լատվիան, Պորտուգալիան և այլն։
 
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն արևմտյան երկրները սկսել են սահմանել մարտի 16-ին Ղրիմում կայացած պատմական հանրաքվեից հետո։ Մարտի 20-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդլայնել է Ռուսաստանի այն քաղաքացիների ցուցակը, որոնց դեմ սահմանվել են այցագրային ու տնտեսական պատժամիջոցներ։ Ցուցակում բացի չինովնիկներից ներառվել են նաև գործարարներ։
 

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 306 | Աղբյուր՝ Tert.am | -Ավելացվել է՝ 11.04.2014/13:18
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն