
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
![]() Երեւանի Աէրացիայի թաղամասի 37-ամյա բնակչուհի Ռուզաննա Մ.-ն մեղադրվում է ամուսնու նախկին սիրուհու անվամբ «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում էջ բացելու եւ վերջինիս մերկ լուսանկարը տեղադրելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից: Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերի 10-ին: Ռուզաննա Մ.-ն «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում ստեղծել էր ամուսնու նախկին սիրուհու՝ Գայանե Խ.-ի անվամբ կայքէջ, որտեղ առանց Գայանեի համաձայնության տեղադրել վերջինիս մերկ լուսանկարը՝ այսպիսով տարածելով Գայանեին վերաբերող անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն: Ռուզաննա Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ 1-2 ամիս ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա մարտի 18-ին: LifePanorama.am (Մանուել), ArmLur.ru | |
|