
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի գործակալ Դիրկ Հեբելը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` իր հաճախորդի տրանսֆերի վերաբերյալ բանակցություններ է վարում Մյունխենի «Բավարիայի» հետ: «Մենք «Բավարիայի» հետ ոչ մի բանակցություն չենք վարել»,-Հեբելի խոսքը մեջբերել է «Bild»-ը: Դորտմունդյան թիմի սպորտային տնօրեն Միխայել Ցորկն իր հերթին հայտարարել է, որ ամեն ինչ անելու են Ռոյսի հետ պայմանագիրը երկարաձգելու համար: «Մենք անպայման կփորձենք Ռոյսին պահել հնարավորինս երկար ժամանակ: Նա մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է: Մարկոն պարզապես «Բորուսսիայի» խաղացող չէ, նա, կարծես, ակումբի դեմքը լինի»,-ասել է Ցորկը: Հավելենք` Մարկո Ռոյսի` «Բորուսսիայի» ղեկավարության հետ գործող պայմանագիրը կորցնելու է վավերականությունը 2017 թվականին, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված ակումբների թվում են` «Բավարիա», «Արսենալ», «Բարսելոնա», «Մանչեսթեր Յունայթեդ»: Արման, ArmLur.ru | |
|