
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանը վերջին շրջանում տարբեր միջոցառումներին ներկայանում է մի անծանոթուհու ուղեկցությամբ: Երեկ կայացած «Արտավազդ» մրցանակաբաշխությունը բացառություն չէր. Ռաֆոն կրկին այդ գեղեցկուհու հետ էր: Մտերմիկ՝ ձեռք ձեռքի տված զույգը ողջ մրցանակաբաշխությանը միասին էր: Ըստ խոսակցությունների՝ նրանք ընկերություն են անում: Այդ խոսակցությունների իսկությունը պարզելու համար ESem.am-ը զրուցեց դերասանի հետ: «Բազմիցս նշել եմ, որ անձնականիս մասին չեմ ուզում խոսել»,- ասաց Կամերային թատրոնի դերասանը:Սա Ռաֆոյի կյանքի միակ նորությունը չէ. նա ESem.am-ին նաև հայտնի է դարձել, որ դերասանը Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 26-ին, երևանյան ռեստորաններից մեկում կազմակերպված միջոցառմանը Մշակույթի նախարարության կողմից արժանացել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի: Դերասանի խոսքով` ամեն տարի քաղաքապետը կազմակերպում է միջոցառում, իսկ Մշակույթի նախարարությունը՝ առանձին, հանձնում է մեդալներ, հուշամեդալներ ու պատվոգրեր: Ամբողջությամբ սկզնաղբյուր կայքում Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|