18:19
РИА Новости. Սողանքը վնասել է Ռուսաստան-Հայաստան գազատարը

«Հյուսիսային Օսիայի և Վրաստանի սահմանագծին գտնվող Դարյալի կիրճում տեղի ունեցած  սողանքը վնասել է Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը, ինչպես նաև փակել է տարածաշրջանի խոշորագույն գետի՝ Թերեքի  հոսքը»,- հաղորդում է РИА Новости գործակալությունը:

«Ինտերֆաքս»-ի տեղեկություններով՝ գազի մատակարարումը դեպի Հայաստան արդեն իսկ դադարեցվել է: Վլադիկավկազում, ինչպես նաև Վրաստանի հետ սահմանին գտնվող մի շարք գյուղական բնակավայրերում ջրհեղեղի լուրջ վտանգ  է առկա, ոստիկանությունը փակել է նաև Ռուսաստանը Հարավային Կովկասին կապող  Ռազմավիրական ճանապարհի երթևեկությունը:

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 275 | Աղբյուր՝ Azatutyun.am | -Ավելացվել է՝ 17.05.2014/18:19
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն