13:13
«Run in Yerevan-2014» մրցավազք՝ Երևանում. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ ««Հայկական Ժամանակ»-ի տեղեկացմամբ, կիրակի օրը՝ մայիսի 4-ին, Երևանում կազմակերպվելու է 5կմ երկարությամբ բարեգործական «Run in Yerevan-2014» մրցավազք: Այս յուրատեսակ մինի մարաթոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Պարզապես անհրաժեշտ է ժամը 90:30-ին մոտենալ «Մանկական» այգու մոտ մասնակիցների գրանցման կետին: Տեղում նաև վաճառվելու են հատուկ շապիկներ, որոնց վաճառքից հասույթն ուղղվելու է «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամ: Այս մրցավազքը նպատակ ունի տարածելու առողջ ապրելակերպի գաղափարները ամենամատչելի սպորտի՝ վազքի միջոցով: Կազմակերպիչներն ակնկալում են նաև, որ նման մրցավազքերը նաև Հայաստանը կդարձնեն հետաքրքիր զբոսաշրջիկների համար ու բացի այդ մեծ օգնություն կցուցաբերեն երեխաներին»:

GIJ, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 250 | Աղբյուր՝ shamshyan.com/ | -Ավելացվել է՝ 02.05.2014/13:13
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն