21:24
Սև շոկոլադի օգտակարության մասին

Այն, որ սև շոկոլադը օգտակար է մեր առողջության համար, նորություն չէ, բայց դրա օգտակարության վերաբերյալ բացատրությունները շատ են և շփոթեցնող:

Ըստ American Chemical Society-ի գիտնականների, ստամոքսում առկա մոլեկուլները, որոնք ակտիվանում են սև շոկոլադի մարսման գործընթացում, արտադրում են հատուկ նյութեր, որոնք հակաբորբոքային են և օգտակար են սիրտ-անոթային համակարգի առողջության համար: Արդյունքում սև շոկոլադի օգտագործումը կարող է նվազեցնել աթերոսկլերոզի հավանականությունն ու կանխարգելել արյունատար անոթների խցանումը` թույլ չտալով, որ սպիտակ արյան բջիջները կպչեն արյունատար անոթների պատերին:

Այսպիսով, եթե ձեզ անհանգստացնում է ձեր սիրտ-անոթային համակարգի առողջությունը, դիմե՛ք այդքան սիրելի սև շոկոլադի օգնությանը:

 

(Մանուել), ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 310 | | -Ավելացվել է՝ 21.03.2014/21:24
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն