10:28
Սա իրական «Ռեալ»-ը չէ. Լուկա Մոդրիչ

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վստահ է, որ ակումբը մոտ ժամանակներս կսկսի ցուցադրել լավագույն խաղը: Լա Լիգայի վերջին 2 խաղերում մադրիդյան ակումբը վաստակել է ընդամենը 1 միավոր, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում պարտվել «Շալկե»-ին:

«Սա իրական «Ռեալ»-ը չէ: Հուսով եմ` մոտ ժամանակներս կվերադառնանք այն մակարդակին, որի ժամանակ մեզ համարում էին ֆուտբոլի պատմության լավագույն թիմերից մեկը:

Ֆուտբոլիստների շրջանում շատ են խոսակցություններն այդ թեմայով: Կարլո Անչելոտին բավականաչափ փորձ ունի թիմը ճգնաժամից դուրս բերելու համար: «Լևանտե»-ի հետ խաղում հաղթանակը շատ է անհրաժեշտ: Այն «Բարսելոնա»-ի հետ խաղից առաջ վստահություն կհաղորդի»,- Մոդրիչի խոսքերը մեջբերում է Sportske novosti-ն:

1in.am-ը գրում է

Նարե, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 557 | | -Ավելացվել է՝ 15.03.2015/10:28
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն