
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Դերասան Սամվել Թոփալյանը շուտով հանդես կգա նոր բազմասերիանոց ֆիլմում: 16 մասից բաղկացած «Փրկագին» հեռուստասերիալում դերասանը մարմնավորել է գլխավոր հերոսներից մեկին` Տիգրանին, ում սիրած աղջկան փախցնում են: Ինչպես Սամվելը նշեց, ֆիլմում տվայտանքների և փնտրտուքի մեջ է: «Փրկագնի» նկարահանումներն արդեն ավարտվել են: Ամենայն հավանականությամբ, այն եթերում կլինի ապրիլին: Տևական ժամանակ սերիալներում չխաղալը, ըստ Սամվելի, հատուկ միտում չի ունեցել: «Դադարն ակամայից ստացվեց»,- ասաց նա և հավելեց, որ հանդիսատեսն իրեն կարող է տեսնել թատրոնի բեմում: Դերասանն այս շրջանում շարունակում է ներկայանալ Գոյ և Մալյան թատրոններում, «32 թատրոնում»: «Հանդիսատեսը միշտ կարող է տեսնել ինձ թատրոնում: Թատրոն գալու լսարանը հաստատ ավելի մեծ հաճույք կստանա,- ասաց դերասանը, ով համաձայն է, որ սերիալների միջոցով դերասաններին ճանաչելով, հանդիսատեսն այսօր ավելի շատ է թատրոն գնում: -Դա սերիալի դրական կողմերից մեկն է»: Սամվելն այժմ վարում է «Հայադարան» հաղորդումը: Սա նրա առաջին հաղորդավարական փորձն է: «Այս դեպքում ավելի լավ է ասենք ոչ թե հաղորդավար, այլ մարդ, ով տեղյակ է տվյալ գրողների պոեզիային, կյանքի ինչ-ինչ դրվագների: Հաղորդման շրջանակներում զրուցում ենք մասնագիտացած մարդկանց հետ` տերյանագետ, թումանայանագետ և այլն ու կարդում ենք պոեզիա: Ինձ համար շատ հետաքրքիր է, որովհետև շփվում եմ մեր մեծերի հետ»,- ասաց դերասանը:
(Մանուել), ArmLur.ru | |
|