20:27
Սերժ Սարգսյանը ցավակցել է Բոսնիա եւ Հերցեգովինայի ու Սերբիայի նախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 19-ին ցավակցական հեռագրեր է հղել Բոսնիա եւ Հերցեգովինայի Հանրապետության Նախագահության նախագահ Բակիր Իզեթբեգովիչին եւ Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին՝ Բոսնիա եւ Հերցեգովինային ու Սերբիային պատուհասած ավերիչ ջրհեղեղի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի եւ ահռելի ավերածությունների պատճառ է դարձել` հասցնելով նյութական մեծ վնասներ։

Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն եւ զորակցություն է հայտնել նախագահներ Բակիր Իզեթբեգովիչին եւ Տոմիսլավ Նիկոլիչին, զոհվածների ընտանիքներին, Բոսնիա եւ Հերցեգովինայի ու Սերբիայի բարեկամ ժողովուրդներին եւ նրանց դժվարին այս պահը հաղթահարելու համար մաղթել համբերություն, ուժ ու կորով:

Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Բոսնիա եւ Հերցեգովինայի ու Սերբիայի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումները թույլ կտան հաղթահարել այդ երկրներին պատուհասած դաժան փորձությունը:

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Քաղաքականություն | Դիտումներ՝ 393 | Աղբյուր՝ News.am | -Ավելացվել է՝ 20.05.2014/20:27
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն