00:16
Սերժ Սարգսյանը հրաժարական կտա ամենաուշը այս աշնանը

Հայաստանում ներքաղաքական անկայուն իրավիճակ է ստեղծվել ,և Սերժ Սարգսյանը կորցրել է ամբողջական վերահսկողությունը։ Նա ամեն ինչ անում է իրավիճակը կայունացնելու համար ,բայց նրա որոշումները ավելի շատ անկայունություն են ստեղծում :
Երկրում ստեղծվել է քաղաքական անկայուն իրավիճակ: Ավելանում են Սերժ Սարգսյանի քաղաքական հակառակորդները , որոնցից էլ կախված է երկրի ապագան: Մյուս կողմից էլ ՀՀԿ-ի վարկանիշի սրընթաց անկումը , որը նշանակում է, որ մոտ ապագայում ՀՀկ-ն կմղվի 2-րդ պլան : 
Քաղաքական այս իրավիճակում Սերժ Սարգսյանը քաջ գիտակցում է, որ իր վարչակարգը վտանգված է : Նա անգամ չունի վարչապետի հարմար թեկնածու , իսկ ապրիլի 14-ին նշանակվելիք նոր վարչապետն էլ կլինի ՀՀ ամենակարճ ժամանակ ղեկավարած վարչապետը : Չունենալով քաղաքական հեռանկար Սերժ Սարգսյանը ստիպված է այժմ էլ շրջանառության մեջ դնել սահմանադրական բարեփոխումների նախագիծ : Այսինքն դուրս է գալիս , որ եթե ես մինչև 2018թ չեմ կարողանալու պահել նախագահական աթոռը , ու նախագահական ընտրություններում էլ գաղտնիք չէ , որ ՀՀԿ-ն կպարտվի , չեմ թողի ինձնից հետո որև է մեկին վայելել նախագահական աթոռը : 
Վերջին ժամանակներում ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների վատացումից հետևում է , որ այլևս ԲՀԿ-ն չի սատարի Սերժ Սարգսյանի համակարգին և ինքը կգնա իշխանությանն ընդառաջ ` հող նախապատրաստելով Ռոբերտ Քոչարյանի , կամ նրա թեկնածուի վերադարձին :ԲՀԿ-ն արդեն սկսել է այդ գործընթացը ` իր շուրջը համախմբելով քաղաքական ուժերին և ընդդիմությանը : Բոլորն էլ գիտակցում են , որ միայնակ չեն կարող հասնել իշխանության , անհրաժեշտ է քաղաքական կոնսոլիդացիա :
Այս անկայուն վիճակն է պատճառը, որ վերջին օրերի ընթացքում ներքաղաքական զարգացումներն անսպասելի ընթացք են ստանում: Եթե ոչ իշխանական ուժերը կարողանան միավորվել ընդհանուր նպատակի շուրջ , ապա խաղի նոր կանոններ թելադրողը կդառնան : Սերժ Սարգսյանը այժմ կարծես , ոչ թե երկու , այլ մի քանի քարի արանքում է հայտնվել : Նա 7-8 օրվա ընթացքում դեռ չի որոշել , թե ում նշանակի նոր վարչապետ ` այնպիսի մեկին , որ առաջնորդվի առաջինը Սերժ Սարգսյանի շահերով , ընդունելի լինի ընդիմության , ավելի ճիշտ այլընտանքի ու ժողովդրի կողմից և իհարկե ստանա Մոսկվայի հավանությունը :
2014 թվականը բեկումնային տարի կլինի ՀՀ պատմության մեջ : Այսքան մեծ քաղաքական փոփոխությունները , ՄՄ անդամակցությունը ,կառավորության հրաժարականը , ընդդիմության երկար սպասված միավորումը , ՀՀ տնտեսության վատթարացումը , արտագաղթի ահռելի չափերի ավելացումը , իշխանության վարկանշի անկումը անշուշտ կբերի նրան , որ Հայաստանի քաղաքական դաշտը պետք է պադրաստվի նոր նախագահական , այնուհետև խորհրդարանական ըտրությունների : Սերժ Սարգսյանը նախագահության ժամկետը կավարտվի ամենաուշը այս աշնանը ` իր իսկ հրաժարականով , որը գաղտնիք չի , որ որոշում է Վլադիմիր Պուտինը :Պուտինը կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը :Վեջինս շատ լավ գիտակցում է դա : ՄՄ անդամակցելուց հետ Սերժ Սարգսյանը այլևս պետք չի Պուտինին : Մեզ մնում է հետևել քաղաքական խմորումներին , որը կբերի արտահերթ նախագահական ընտրությունների : 

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Քաղաքականություն | Դիտումներ՝ 610 | Աղբյուր՝ Lratu.ru | -Ավելացվել է՝ 20.04.2014/00:16
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն