19:40
Սերյոժա Ավետիսյանին սկսել են կերակրել զոնդի օգնությամբ. վիճակը կայուն ծանր է

Երեխայի վիճակը կայուն ծանր է, և երեխան այժմ գտնվում է Սուրբ Աստվածամայր հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին այսօր' կառավարության նիստի ժամանակ, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

 

«Հաջողվել է բազմագործոն օրգանների անբավարարությունից երեխային հանել: Ուշադրության կենտրոնում է ուղեղի հյուսվածքի տուժած հատվածը: Այս պահին դրական միտում է այն, որ երեխային սկսել են կերակրել զոնդով: Անհրաժեշտ դեղորայքով և սարքավորումներով երեխան ապահովված է: Օրական երկու անգամ առաջատար մասնագետների կողմից անցկացվում են խորհրդակցություններ»,- ասաց Մուրադյանը:

 

Նա նշեց, որ վերջին տվյալներով ևս լաբորատոր տվյալների աննշան դրական փոփոխություններ կան:

Արթուր٠Թադևոսյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 414 | Աղբյուր՝ http://topnews.mediamall.am/?id=108 | -Ավելացվել է՝ 15.01.2015/19:40
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն