10:49
Շաբաթ օրը հայտնի կդառնա ԱԺ նախագահի անունը

«Հրապարակը» գրում է. «Հանրապետական կուսակցության հերթական ԳՄ նիստը տեղի կունենա շաբաթ օրը, որովհետեւ ապրիլի 24-ին Եղեռնի հուշահամալիր այցելելուց, զոհերի հիշատակը հարգելուց հետո Սերժ Սարգսյանը մեկնելու է Չեխիա:
Նա մասնակցելու է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, որի հրավերը նա ստացել էր այս տարի հունվարին Չեխիա կատարած այցի ժամանակ, երբ այդ երկրի նախագահ Միլոշ Զեմանը, արտաբերելով «ցեղասպանություն» տերմինը` տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին Պրահայում տեղի է ունենալու Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որին մասնակցելու է նաեւ Ս. Սարգսյանը:
Ինչ վերաբերում է շաբաթ օրը տեղի ունենալիք ԳՄ-ին, ապա այդ օրն արդեն հայտնի կլինի, թե ով է դառնալու ԱԺ նախագահը, ինչպիսին է լինելու ապագա կառավարության հիմնական կազմը: Ի դեպ, մեր աղբյուրների տեղեկացմամբ, ըստ ամենայնի կառավարությունում տեղ կունենան նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը եւ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը»:
(Սկզբնաղբյուր` http://elq.am/21698.html )

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Քաղաքականություն | Դիտումներ՝ 345 | Աղբյուր՝ Elq.am | -Ավելացվել է՝ 23.04.2014/10:49
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն