17:48
Շահագործման է հանձնվել Լենինգրադյան փողոց – Ծովակալ Իսակովի պողոտա նոր ավտոմայրուղին

Այսօր՝ հունիսի 14–ին, բացեցինք Լենինգրադյան – Ծովակալ Իսակով նոր ավտոմայրուղին, որի գլխավոր նպատակն էր մայրաքաղաքում ունենալ որակյալ և անվտանգ ճանապարհ: Նոր ավտոմայրուղին, ըստ էության, կարևոր կապող հանգույց է դառնում երեք վարչական շրջանների միջև: Մենք վստահորեն կարող ենք ասել, որ այս նախագծով ստեղծել ենք միջազգային չափորոշիչներին համապատասխանող անվտանգ ճանապարհ, և մեր համաքաղաքացիները հանգիստ կարող են օգտվել նոր ավտոմայրուղուց: Այս ճանապարհի կառուցումը իրականում մեծ ձեռքբերում է Երևանի համար, իսկ քաղաքի կենտրոնը շրջանցող այսպիսի ճանապարհների առկայությունը՝ կենսական անհրաժեշտություն տրանսպորտային ծանրաբեռնվածության ներկա պայմաններում: Մենք կշարունակենք քննարկել ապագայում նմանատիպ ճանապարհներ ունենալու նոր ծրագրեր ևս։ 
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՍ ԵՎ ԲԱՐԻ ԵՐԹ։

 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 294 | Աղբյուր՝ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջից | -Ավելացվել է՝ 14.06.2014/17:48
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն