
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Այս շաբաթվա վերջին հայտնի կոլումբիացի երգչուհի Շակիրան պաշտոնապես ճանաչվել է Facebook սոցցանցում ամենաշատ «like» ունեցող օգտատերը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Կայքի վիճակագրության համաձայն՝ երգչուհու էջը ստացել է 86 միլիոնից ավելի օգտատերերի «like»-եր, ինչը 2 միլիոնով գերազանցում է այլ հայտնի աստղի՝ երգչուհի Ռիհանայի արդյունքը:
Շակիրան մեկնաբանել է այդ իրադարձությունը՝ գրելով սոցիալական ցանցում. «Ինձ քիչ առաջ հայտնեցին, որ ես աշխարհում ամենաշատ ընկերներն ունեմ Facebook-ում: Մինչև այժմ չեմ կարողանում հավատալ: Ես միշտ ցանկացել եմ շատ ընկերներ ունենալ, բայց երբեք չէի պատկերացնի, որ այդքան շատ կլինեն… 86 միլիոն»:
Նորությունը գրեթե համընկել է մարտի վերջին երգչուհու նոր ալբոմի թողարկման հետ: Ալբոմում ներկայացվելու է 15 երգ, որոնց թվում կան երգեր՝ նվիրված նրա սիրեցյալ Ժերար Պիկեին և որդուն՝ Միլանին:
(Մանուել), ArmLur.ru | |
|