
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
![]() Դիաբետով տառապող միլիոնավոր հիվանդներ հետագա բուժման համար հենվում են իրենց գլյուկոմետրերի արդյունքներին: Իսկ եթե այդ արդյունքները ճիշտ չե՞ն: Վերջերս հետազոտողները պարզել են, որ չնայած գլյուկոմետրերը համապատասխանում են ԱՄՆ-ի սննդամթերքի ու դեղագործության հարցերով ծառայության (FDA) ստանդարտ չափանիշներին՝ սարքում օգտագործվող թեսթ-գծերը կարող են սխալի պատճառ դառնալ, որոնք էլ կարող են հանգեցնել կյանքի համար պոտենցիալ վտանգավոր հետեւանքների: «Ճշգրիտ գլյուկոմետրերի եւ թեսթ-գծերի առկայությունը որոշիչ է դիաբետի ինքնավերահսկման հաջողության գործում,- ասված է Ամերիկայի դիաբետիկ ասոցիացիայի հայտարարության մեջ:- Սխալը կամ ոչ ճշգրիտ սարքավորումը կարող են հանգեցնել ոչ միայն դիաբետի վատ ինքնավերահսկման, այլեւ սուր ճգնաժամի, եթե հիվանդը, հենվելով սխալ տվյալների վրա, իր բուժման հարցում ոչ ճիշտ որոշում ընդունի»: Սարքերի ճշգրտությունն FDA-ը ստուգում է դեռ վաճառքի հանվելուց առաջ, իսկ եթե հետո սպառողները բողոքում են սարքերից, արտադրողները պետք է այդ մասին տեղեկացնեն FDA-ին: Բեննեթ Դանլափը, ով 1 տիպի դիաբետով հիվանդ երկու դեռահաս երեխա ունի, հիմնել է Strip Safely անունով ընկերությունը, որն էլ բողոքներով պարբերաբար դիմում է FDA-ին: «Ես ճնշվեցի՝ իմանալով, որ կան գլյուկոմետրեր, որոնք չեն համապատասխանում չափանիշի նույնիսկ 20%-ին»,- ասում է Դանլափը: Ի պատասխան՝ նա ստեղծել է Strip Safely ընկերությունը, որպեսզի FDA-ին կոչ անի զբաղվել այսպիսի խնդիրներով: Ըստ FDA-ի գործող չափանիշերի՝ տնային գլյուկոմետրի ցուցման տարբերությունը լաբորատոր հետազոտությունների արդյունքներից չպետք է 20%-ից ավել լինի, հաղորդում է Newsmax Health-ը։ Արյան մեջ շաքարի մակարդակի սխալ թեստի առավել լուրջ հետեւանք կարող է լինել, եթե 1 տիպի դիաբետով (աուտոիմունային հիվանդույթուն, որն ինսուլինի մշտական ներարկումներ է պահանջում) կամ 2 տիպի դիաբետով հիվանդը, որը բուժվում է ինսուլինով, կստանա ինսուլինի չափազանց մեծ կամ չափազանց փոքր չափաբաժին: Ամենալուրջ վտանգն ինսուլինի չափազանց մեծ չափաբաժինն է, որը կարող է հիպոգլիկեմիայի կամ արյան մեջ շաքարի ցածր պարունակության պատճառ դառնալ: Հիպոգլիկեմիան առաջացնում է դող, քրտնարտադրություն եւ գիտակցության մթագնում, եւ այն չբուժելու հետեւանքը կարող է նույնիսկ մահացու լինել: Ինսուլինի չափազանց փոքր քանակությունը կարող է առաջացնել հիպերգլիկեմիա կամ արյան մեջ շաքարի բարձր մակարդակ: Ժամանակի ընթացքում հիպերգլիկեմիան կարող է հանգեցնել երիկամների հիվանդության, տեսողության հետ կապված խնդիրների: «Մարդիկ պետք է հասկանան, որ արյան մեջ շաքարի պարունակությունը չափելը փորձ է, իսկ փորձի ժամանակ տարբեր արդյունքներ են ստացվում: Նույնիսկ լաբորատորիայում թեստերի արդյունքները տարբեր են լինում: Bayer-ը չափանիշերին շատ լրջորեն է վերաբերվում եւ գլյուկոմետրերի նոր շարքը ստեղծելիս աշխատում է զգալի բարելավումներ անելու ուղղությամբ»,- հայտարարել է Bayer HealthCare's Diabetes Care արտադրող-ընկերության գլխավոր բժիշկ Դեյվիդ Սիմմոնսը: Մեկ այլ արտադրող՝ Abbott Diabetes Care-ն Ալամեդայում՝ Քալիֆորնիա նահանգ, ԱՄՆ, «զգալի ներդրումներ է անում խախտումների մոնիթորինգի եւ կառավարման համար», ասում է Ջարեդ Ուոթքինը՝ Abbott-ի տեխնիկական ղեկավարը: Երկու ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ ուրախ կլինեին համագործակցել երրորդ անկախ կազմակերպության հետ, որը կօգներ գնահատել իրենց արտադրանքը: News.am Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|