
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Երգահան, երգիչ, գրող, դերասան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր նշում է 90-ամյա հոբելյանը, գրում է Газета-ն։
Հայտնի երգչին, ով CNN-ի և Time-ի հարցումների համաձայն՝ 1998-ին ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարող, առաջին անգամ նկատել է երգչուհի Էդիտ Պիաֆը։ Աղբյուրը նկատում է, որ նրա շնորհիվ է Ազնավուրը հասել փառքի ու ճանաչման ամբողջ աշխարհում։
Նրա երգերը կատարել են Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելին և Խուլիո Իգլեսիասը։ Ազնավուրը դուետով հանդես է եկել Ֆրենկ Սինատրայի, Լուչանո Պավարոտիի հետ։
Մոտ 60 ֆիլմերում նկարահանված դերասան, մի քանի գրքերի և ավելի քան 1.000 երգի հեղինակ Շառլ Ազնավուրը, ով ծնվել է Փարիզում, երբեք չի մոռացել իր հայ լինելը։ 2008-ին նա ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և այժմ Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է։ Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|