18:50
Շառլ Ազնավուրի համերգի տոմսերն ամբողջությամբ սպառված են
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նա իսկական տոն կպարգևի իր երկրպագուներն, թեև դրան ներկա գտնվել ցանկացողներից շատերն արդեն կարող են համակերպվել այն մտքի հետ, որ դա հնարավոր չէ:
Սիրելի երգչի հոբելյանական համերգի տոմսերի արժեքը 10.000-60.000 դրամ էր: Չնայած դրան՝ մայրաքաղաքի տոմսարկղերում տոմսեր չեն մնացել. բոլորը սպառվել են: Տարբեր տոմսարկղերից փորձեցինք հետաքրքրվել՝ կա գոնե մեկ տոմս, սակայն՝ ապարդյուն: Աշխարհահռչակ շանսոնյեի անունը լսեսլիս անմիջապես կանխում էին՝ տոմսեր չկան պատասխանով:
Նշենք, որ մայիսի 22-ին լրանում է երգչի ծննդյան 90 ամյակը, և այս համերգը հոբելյանական է նրան համար: Շառլ Ազնավուրի նախորդ այցը Հայաստան եղել է 2013թ. հուլիսին`10-րդ «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում` որպես պատվավոր հյուր:

Edgar, ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 266 | | -Ավելացվել է՝ 11.05.2014/18:50
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն