15:47
Շառլ Ազնավուրը Հայաստան է եկել որդու հետ

Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը Հայաստան է եկել որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ: Քիչ առաջ հյուրանոցի մոտ Ազնավուրին դիմավորեցին նրա ընկերները, այդ թվում ՝ հայտնի ջազմեն Գարի Քեսայանը կնոջ հետ, որոնք շնորհավորեցին շանսոնիեին 90-ամյակի կապակցությամբ (ֆոտոռեպորտաժ):

Հիշեցնենք, որ 90-ամյա շանսոնիեն մայիսի 12-ին, մենահամերգ է տալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որին ներկա կլինեն նաեւ երկօրյա պետական այցով Հայաստան ժամանած՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Շառլ Ազնավուրը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 378 | Աղբյուր՝ News.am | -Ավելացվել է՝ 12.05.2014/15:47
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն