12:42
Շիրակի մարզում հայտնաբերել են տղամարդու հոշոտված դի. Shamshyan.com

Շիրակի մարզի Նահապետավան գյուղում տղամարդու հոշոտված դի է հայտնաբերվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, երեկ՝ մայիսի 13-ին, Նահապետավան գյուղի ամառանոցի «Յայլա» կոչվող տարածքում նախիրը արածեցնող հովիվը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ նշված հատվածում մահացած մարդ կա:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածը տղամարդ է եւ նրա մարմինն ամբողջովին հոշոտված է եղել գազանների կողմից: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Մանվել٠Արշակյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 256 | Աղբյուր՝ Shamshyan.com | -Ավելացվել է՝ 14.05.2014/12:42
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն