20:50
Շոթան դանակով հարվածել է իր բաժակաճառը չլսող երիտասարդի դեմքին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ, տուժողի հետ հաշտության հիմքով կարճվել է Շոթա Մարտիրոսյանի գործի վարույթը, և դադարեցվել է նրա նկատմամբ քրեական հետապնդումը:

Արմավիրի մարզի Արշալույս համայնքի 54-ամյա բնակիչ, ֆիզիկապես վատառողջ, երրորդ խմբի հաշմանդամ, խնամքին 4 անձ ունեցող Շոթա Մարտիրոսյանը մեղադրվել է տուժողի առողջությանը դանակով թեթև վնաս հասցնելու համար:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հունվարի 1-ին, առավոտյան ժամը 6-ն անց 30-ին Շոթան գտնվել է հարևանուհու տանը՝ «ամանորի տոնի կապակցությամբ»:

«Վաղորդյան» սեղանի շուրջ հարևանուհու որդիների ու նրանց ընկերների հետ նստած Շոթան բաժակաճառ է ասել, իսկ երիտասարդները նրան չեն լսել…

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 506 | Աղբյուր՝ hetaqrqire.com | -Ավելացվել է՝ 20.05.2014/20:50
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն