12:55
Շուշաննա Թովմասյանին անակնկալ են մատուցել

BRAVO.am-ը բազմիցս ներկայացրել է Շուշաննա Թովմասյանի մասնակցությամբ ֆոտոշարքերը, որոնցից ամենաթարմն իրականացրել է հենց մեր լուսանկարիչը: Սակայն այս հրապարակման թեման ոչ թե դերասանուհու լուսանկարներն են, այլ դրանց հիման վրա ստեղծված գեղանկարները:): 

 
Շուշաննա Թովմասյանը
 


“Տնփեսա” սիթքոմի դերասանուհին մեզ հետ զրույցում նշել է, որ իրեն անչափ ուրախացրել է արվեստային անակնկալը, որ մատուցել է “ArtWorld”-ը.“Մի քանի օր առաջ նկարահանման էի մասնակցում այս ցուցասրահի հարեւանությամբ գտնվող ստուդիայում: Լուսանկարները վերցնելու ժամանակ ինձ առաջարկեցին անպայման այցելել այնտեղ: Հաճելիորեն զարմացա, երբ բազմաթիվ նկարների մեջ տեսա իմ դիմանկարը: Ներկաների ժպիտներից հասկացա, որ ամեն ինչ պլանավորել էին:)”:

Ցուցասրահի տնօրեն Կարեն Տոնոյանի խոսքով` կտավի ստեղծման եւ անակնկալ մատուցելու մտահղացումն իրենն է, իսկ իրականացրել է նկարիչ Արտավազդ Թալալյանի օգնությամբ.“Դերասանուհին առաջինն է մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչներից, ում դիմանկարը ներկայացրել ենք “ArtWorld”-ում:  Նա հետաքրքիր դիմագծեր եւ գրավիչ արտաքին ունի”:

 
Շուշաննա Թովմասյանի դիմանկարը (Հեղինակ` Արտավազդ Թալալյան)
 


Ինչպես նկարիչն է նշել, առաջարկը ստանալիս տեղյակ չի եղել, որ դերասանուհու հետ գործ ունի:).“Արեւ տեսա կերպարի մեջ, դա է կարեւորը: Երբ ոգեշնչված ես նկարում, լավ արդյունք ես ստանում”:

Շուշաննա Թովմասյանին դիմանկարի տեսքով նվեր է հանձնել նաեւ ուշուի վարպետ, մարզիչ Արամ Այդինյանը, ում հոբբին նկարելն է.“Այս դիմանկարի վրա աշխատել եմ մոտ 3 շաբաթ: Կարեւոր է, որ նկարը ցույց տա կերպարի բնավորությունն ու հոգին: Հուսով եմ` Շուշաննային դուր կգա”,-ասել է նա:

 
Նկարիչ Արտավազդ Թալալյանը, Շուշաննա Թովմասյանը եւ "ArtWorld"-ի տնօրեն Կարեն Տոնոյանը
 


Շուշաննա Թովմասյանը շնորհակալություն է հայտնել անակնկալի կազմակերպիչներին, նկարիչներին եւ վստահեցրել, որ ստացած նվերներն այսուհետ իրենց հատուկ տեղը կունենան իր սենյակում:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկրաները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 466 | Աղբյուր՝ Bravo.am | -Ավելացվել է՝ 13.05.2014/12:55
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն