14:38
Շուշաննա Թովմասյանը նշանվե՞լ է

Ի՞նչ են խոսում. դերասանուհի Շուշաննա Թովմասյանը նշանվել է: Իրականում. «Տնփեսա» սիթքոմում նկարահանվող դերասանուհի Շուշաննա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ հրապարակել է նոր լուսանկարներ: «Արկածներ գյուղում» անունն ունեցող ալբոմում տեղադրված լուսանկարներում երևում է, որ Շուշաննայի մատնեմատին մատանի (կալցո) կա: Թեև լուսանկարները երեկոյան են տեղադրվել, ESem.am-ի ընթերցողներն արդեն ակտիվորեն հետաքրքրվում են՝ Շուշաննան նշանվե՞լ է:

Լուրի իսկությունը պարզելու համար զրուցեցինք դերասանուհու մենեջեր Լիլիթ Ամիրգուլյանի հետ: Վերջինս հաղորդեց, որ Շուշաննան չի նշանվել, իսկ մատանու նախապատմությունն ու անձնական կյանքին վերաբերող այլ մանրամասներ հայտնել չցանկացավ:


 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 1072 | Աղբյուր՝ Esem.am | -Ավելացվել է՝ 25.05.2014/14:38
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն