17:40
Շրի Լանկայում «ձկնային անձրև» է տեղացել (տեսանյութ)

Շրի Լանկայում մանր ձկների անձրև է տեղացել, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ BBC-ին հղումով։
 
Համաձայն առկա տեղեկությունների՝ անսովոր տեղումները գրանցվել են ափամերձ գյուղերից մեկում՝ ուժգին փոթորկի ավարտից հետո։
 
Ուսումնասիրողների կարծիքով՝ նմանատիպ անձրևը տեղացել է պտտահողմի արդյունքում, որը բառացիորեն ջրից դուրս է քաշել հազարավոր մանր ձկների։
 
Հաղորդվում է, որ ցամաք հասած ձկների մի մասը սատկած է եղել, սակայն ամենախոշորները, որոնց երկարությունը հասել է 8 սմ-ի, դեռ ողջ են եղել։
 
Նման երևույթ կղզում գրանցվել է արդեն երրորդ անգամ։ Վերջերս Շրի Լանկայում ծովախեցգետնի անձրև է տեղացել։

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ տեսահոլովակներ | Դիտումներ՝ 519 | Աղբյուր՝ Tert.am | -Ավելացվել է՝ 07.05.2014/17:40
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն