09:49
Շվեդիայում մահացել է Իբրահիմովիչի եղբայրը

Շվեդիայում հիվանդության պատճառով մահացել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի եղբայրը, փոխանցում է L’Equipe-ը։

Շվեդիայի հավաքականի 32-ամյա հարձակվողը հայրենիք էր վերադարձել ապրիլի 9-ին։ Դեռ հայտնի չէ, թե երբ Իբրահիմովիչը կվերադառնա Ֆրանսիա։

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչն ապաքինվում է վնասվածքից, որը նա ստացել էր Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա խաղադաշտից բացակայելու է 3 շաբաթ:

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 273 | | -Ավելացվել է՝ 12.04.2014/09:49
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն