20:26
ՍԻՄԵՈՆԵ. ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ, ՄԱՐԶԻՉՆԵՐԸ ԵՒ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ՑՈՒՑԱԴՐԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԲԱՐՁՐ ԿԱՐԳԸ

Պրիեմերայի ավարտական՝ 38-րդ տուրից հետո, քսանմեկերորդ դարում Իսպանիայի առաջնության նոր չեմպիոն ի հայտ եկավ: «Ատլետիկոն» վաստակեց 90 միավոր եւ մնաց անգերազանցելի: «Բարսելոնայի» հետ խաղից հետո մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն շնորհակալություն է հայտնել այս տարվա փետրվարի 1-ին մահացած Լուիս Արագոնեսին, ով հավատացել է «Ատլետիկոյին»: Արգենտինացին նշել է, որ երջանկահիշատակ Արագոնեսը իրենց պաշտպանում էր երկնքում:

 

«Հրաշալի է, ուրախության անասելի պահերն են: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խաղացողներից եւ այն մարդկանցից, ովքեր հավատում էին մեզ, օրինակ՝ Միգել Անխելը («Ատլետիկոյի» սեփականատերը –խմբ), Էնրիկեն (Էնրիկե Սերեսո՝ «Ատլետիկոյի» նախագահը – խմբ.)… եւ Լուիսը (Լուսի Արգաոնեսը – խմբ.), ով, վստահ եմ, մեզ պաշտպանում էր «երկրորդ հարկում»:


Ծանր աշխատանք եւ երբեք չվհատվել, ահա մեր հաջողության գաղտնիքը: Այսօր «Ատլետիկոյի» պատմության ամենակարեւոր օրերից մեկն է: «Բարսելոնայի» հարկի տակ նվաճել չեմպիոնական տիտղոսը. իսկապես իրական ուրախություն է:

 

«Նոու Կամպում» ծափահարությունները խաղից հետո. ֆուտբոլում ամենահաճելի պահերից մեկն է: «Բարսելոնայի» ֆուտբոլիստները, մարզիչները եւ երկրպագուները ցուցադրեցին իրենց բարձր կարգը»,- Սիմեոնեի խոսքերը փոխանցում է AS-ն:

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 274 | Աղբյուր՝ ArmSport.am | -Ավելացվել է՝ 18.05.2014/20:26
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն