09:36
Սիմեոնե. «Ռեալից» չենք խուսափում

 

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ չիր թիմը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի համար նախընտրելի մրցակից չունի։

Արգենտինացի մասնագետը պատասխանել է նաև այն հարցին, թե կցանկանա՞ր արդյոք խուսափել կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալին» հանդիպելուց։

-Ոչ, մենք «Ռեալից» չենք խուսափում, այլ ցանկանում ենք պայքարել այն թիմի դեմ, որին մեզ որպես մրցակից կընտրի վիճակահանությունը։ Բացի այդ, այս հարցի պատասխանն այլևս մեզնից կախված չէ։ Մենք պարզապես հույս ունենք, որ մրցունակ կլինենք։ Դա լավագույնն է, որ մենք ունենք,-ասել է Սիմեոնեն:

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 300 | | -Ավելացվել է՝ 11.04.2014/09:36
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն