18:26
Սիրուշո Vs Լիլիթ Հովհաննիսյան. Ո՞վ է ում կրկնօրինակում (Ֆոտո)

Esem.am-ը գրում է`


Հայ հայտնիները քննարկումների կիզակետում են հայտնվում հատկապես այն ժամանակ, երբ ուշադիր երկրպագուները նրանց տեսահոլովակը, հագուստը կամ մեկ այլ իր համեմատում են գործընկերներից մեկի աշխատանքի կամ զգեստի հետ:

Վերջին` ամենաթարմ օրինակը Սիրուշոյի և Լիլիթ Հովհաննիսյանի երկար, փայլփլուն զգեստների համեմատությունն է: Ինչքան էլ երգչուհիները նշեն, որ ոչ մեկին չեն կրկնօրինակում, միևնույնն է, այդ մասին խոսակցությունները պարբերաբար շարունակվում են:

Առաջարկում ենք համեմատել ներկայացված լուսանկարներն ու որոշել` նմանություններն ու տարբերությունները:

Նշենք, որ Լիլիթ Հովհաննիսյանն այս զգեստով ներկայացել է ԱՄՆ-ում կայացած  “World Armenian Entertainment Awards” մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 11-ին: Սիրուշոն զգեստը հագել է Հարութ Փամբուկչյանի բեմական գործունեության 50 ամյակին նվիրված համերգին, որը նույնպես տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ին:


 

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 334 | | -Ավելացվել է՝ 31.03.2015/18:26
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն