
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Դպրոցներում աղմկահարույց պատմությունները չեն դադարում: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ այս անգամ իրավիճակը թեժացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 91 դպրոցում, որտեղ աշակերտի ծնողը ուսուցիչների հետ վեճերից հետո, որոշել է տեղափոխել երեխային այլ դպրոց: Դպրոցի տնօրինությունն էլ իր հերթին է դժգոհում, թե հոգնել է ծնողի բողոքներից ու այդ քաշքշուկից: Ինչպես «Ժողովուրդին» հայտնեց աշակերտի մայրը, մի քանի շաբաթ առաջ, 6-րդ դասարանի ռուսերենի ուսուցչուհին ոտքով հարվածել է իր երեխային. «Ռուսերենի ուսուցիչ տիկին Էդուարդովնան, երեխայի ոտքը մի քիչ իր նստատեղից այն կողմ է եղել, քացով հարվածել է ծնկից ներքև, թե՝ ոտքդ քաշի սեղանի մեջ»: Իսկ երբ Սարգիսը մի քանի օր առողջական խնդիրների պատճառով չէր հաճախում դպրոց, և առողջանալուց հետո հենց գնաց, դասարանի դասղեկ Նունե Լալայանը, բոլոր աշակերտների ներկայությամբ հայտարարեց. «Դու երես ունես, որ եկել ես»: Ապա դասընկերների ներկայությամբ բղավեց, թե սրան «շան տեղ չդնեք»,- գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|